«Այաքսը» վերադարձել է Սպերցյանի համար մղվող պայքարին
«Այաքսը» կրկին հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։
Նիդերլանդները ներկայացնող ակումբը վերադարձել է 25-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարին։ «Այաքսն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել կիսապաշտպանին։
Ամստերդամը ներկայացնող ակումբը դեռ 2023 թ. ամռանն էր ցանկանում գնել Սպերցյանի տրանսֆերը, բայց գործարքը չկայացավ։
Ավելի վաղ հաղորդվում է, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիդսը» (Անգլիա), «Լանսը» (Ֆրանսիա) և «Սևիլիան» (Իսպանիա)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Այաքս, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ