Այաքսը ջախջախեց Հերենվենին` 36-րդ անգամ դառնալով Էրեդիվիզիայի չեմպիոն🎥
Հոլանդական Էրեդիվիզիայի նախավերջին` 33-րդ տուրի շրջանակում «Այաքսը» Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց «Հերենվենի» դեմ։
Էրիկ Տեն Հագի թիմը որևէ հնարավորություն չտվեց մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։
Տանտերերի կազմից մեկական անգամ աչքի ընկան Նիկոլաս Տալյաֆիկոն, Սթիվեն Բերգեյսը, Սեբաստիան Հալերը, Բրայան Բրոբին ու Էդսոն Ալվարեսը։
Այս հաղթանակից հետո «Այաքսը» վաստակեց 82 միավոր և առաջնության ավարտից մեկ տուկ տուր առաջ դարձավ Էրեդիվիզիայի չեմպիոն։
Նշենք, որ Ամստերդամը ներկայացնող ակումբը չեմպիոնակա տիտղոսը նվաճում է 36-րդ անգամ։
«Հերնվենը», 36 միավորով, 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Բրայան Բրոբեյ, Էդսոն Ալվարես, Էրեդիվիզիա, Էրիկ Տեն Հագ, Հերենվեն, Նիկոլաս Տալյաֆիկո, Սեբաստիան Հալեր, Սթիվեն Բերգեյս