Ամերիկացի ծագող աստղը տեղափոխվում է Բունդեսլիգան ներկայացնող ակումբ
Ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Դալլասի» հարձակվող Ռիկարդո Պեպին կարիերան կշարունակի «Աուգսբուրգի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբներն արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
18-ամյա ֆուտբոլիստն արդեն գտնվում է Մյունխենում, իսկ գործարքի պաշտոնական հայտարարությունը կլինի մոտ օրերս։
Աղբյուրի փոխանցմամբ` «Աուգսբուրգը» 18-ամյա ծագող աստղի տրանսֆերի դիմաց կվճարի ակումբի համար ռեկորդային` 20 մլն եվրո։
Հատկանշան է, որ այս տրանսֆերը «Դալլասի» համար նույնպես դառնալու է ռեկորդային, քանի որ մինչ այս պահը երբեք նման խոշոր գումարի դիմաց չի վաճառել որևէ ֆուտբոլիստի։
Հավելենք, որ Ռիկարդո Պեպին ՄԼՍ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրել է 31 հանդիպում` դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աուգսբուրգ, Բունդեսլիգա, Դալաս, ՄԼՍ, Ռիկարդո Պեպի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո