Աղբյուր․ «Չալհանօղլուն կհամալրի անգլիական գրանդի շարքերը»
Ինչպես տեղեկացնում է Sempre Milan-ը՝ հղում կատարելով Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկին, «Միլանի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն ամռանը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հավանականությունը, որ 26-ամյա ֆուտբոլիստը ամռանը կհամալրի մանկունյական ակումբի շարքերը, կազմում է 90%:
Բանն այն է, որ Չալհանօղլուի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսին, իսկ «ռոսոներիները» կարծես թե ուշացել են ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկրարաձգման հարցում և 2021-ի հունվարից թուրք ֆուտբոլիստը կարող է բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ՝ համաձայնեցնելով պայմանագիր։
«Մեր տեղեկություններով, «Յունայթեդի» և Չալհանօղլուի ներկայացուցիչների միջև տեղի են ունցել դեռևս նախորդ ամռանը։
Այդ ժամանակ դրանք գրեթե վերջնական փուլում էին, ինչին խթանեց նաև այն փաստը, որ «Միլանի» ներկայացուցիչները խաղացողի տեղափոխության հարցում մերժեցին «Յուվենտուսին», քանի որ թուրինյան ակումբը ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել տրանսֆերային պատուհանի հենց փակման օրերին։
Ներկա պահին կողմերը կարող են բանակցել միայն աշխատավարձի հարցում, ընդ որում, խոսքը այն թվի մասին է, որը Չալհանօղլուն ստանում է «Միլանում»։ Այն փաստը որ, նա եկող հուլիսին արդեն լինելու է ազատ գործակալի կարգավիճակում, բավականին հեշտացնում է գործարքի կայացմանը»,- գրել է Ֆալկը։
Հիշեցնենք, որ Հական Չալհանօղլուն «Միլանում» հանդես է գալիս 2017 թվականից, որի կազմում ընդհանուր առմամբ մասնացկել է 142 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։
# Հական Չալհանօղլու, Մանչեսթեր-Յունայթեդ, Միլան, տրանսֆերներ, Քրիստիան Ֆալկ