Աղբյուր․ «Շիրակի նիգերիացի կիսապաշտպանը կհամալրի Հայաստանի հավաքականը»
Ինչպես տեղեկացնում է News.am Sport-ը, Գյումրիի «Շիրակը» ներկայացնող նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սալոմո Իմե Ուդոն կդառնա Հայաստանի քաղաքացի՝ հրավիրվելով նաև Հայաստանի ազգային հավաքական։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն արդեն բանակցել են 24-ամյա նիգերիացի ֆուտբոլիստի հետ, ով Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականի մայիսի և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոններով՝ 5 տարի նույն երկրում հանդես գալուց հետո ունի ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու հնարավորություն։
Նշենք, որ Սալոմոն Իմե Ուդոն 2015 թվականին բելգիական «Էյպենից» տեղափոխվել էր Երևանի «Արարատ»։ Հետագայում կիսապաշտանը հանդես է եկել նաև «Ուլիսի», «Ուրաւտուի» կազմում, իսկ այժմ հանդես է գալիս «Շիրակում», որի կազմում մասնակցել է 100 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
# Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Շիրակ, Սալումոն Իմե Ուդո