Աղբյուր․ «Նապոլին ցանակում է ձեռք բերել Զենիթի հարձակվողին»
«Նապոլին» ամռանը կփորձի ձեռք բերել «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունին։
Նեապոլիտանական ակումբը իրանցի հարձակվողին դիտարկում է որպես լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի փոխարինում։ Միլիկը ամռանը պատրաստվում է հեռանալ «Նապոլիից»։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, «Նապոլիի» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել Ազմունի գործակալի հետ և նույնիսկ նշվում է, որ ակումբը պատրաստ է իրանցի հարձակվողին առաջարկել հնգամյա պայմանագիր։ Միակ բանը, որը կարող է խոչընդոտել տրանսֆերին, խաղացողի արժեքն է։ Ռուսական ակումբը խաղացողի վաճառքից մտադիր է ստանալ նվազագույնը 30-35 մլն եվրո։
# Զենիթ, Նապոլի, Նիկոլո Սկիրա, Սերդար Ազմուն