Աղբյուր․ «Հալանդն ամռանը կհեռանա Բորուսիայից․ Ռայոլան կօգնի նրան տեղափոխվել Բարսելոնա»
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը 2021 թվականի ամռանը կհեռանա ակումբից, իսկ նրա գործակալ Մինո Ռայոլան հետաքրքրված է խաղացողի՝ «Բարսելոնա» տեղափոխությամբ։
20-ամյա նորվեգացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ եվրոպական գրանդ ակումբներ, սակայն, ըստ Onze TV3-ի լրագրող Օրիոլ Դոմենեկի տեղեկությունների՝ Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի համար ամենագրավիչ տարբերակը կլինի ֆուտբոլիստի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը։
Բանն այն է, որ Ռայոլան ցանկանում է կարգավորել կատալոնական ակումբի հետ իր հարաբերությունները։ Հաղորդվում է, որ ներկա պահին իտալացի գործակալը Հալանդի տրանսֆերի հարցում հեռախոսազրույց է ունեցել Խոսեպ Մարիա Մինգելայի հետ, ով դառնալու է «Բարսելոնայի» փոխնախագահը, եթե հունվարի 24-ին տեղի ունենալիք ընտրություններում հաղթանակ տոնի Էմիլի Ռուսոն։
Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը «Բորուսիայի» կազմում հանդես է գալիս 2020 թվականի հունվարից և մինչ այժմ ակումբի կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 35 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Էմիլի Ռուսո, Էրլինգ Հալանդ, Խոսեպ Մարիա Մինգելա, Մինո Ռայոլա