Աղբյուր․ «Էրիկսենի՝ Ինտեր տեղափոխությունը կայացած է»

Աղբյուր․ «Էրիկսենի՝ Ինտեր տեղափոխությունը կայացած է»

24/01/2020 - 01:33

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Նիկոլո Սկիրան, «Ինտերն» ու «Տոտենհեմը» Քրիստիան Էրիկսենի տրանսֆերի հարցում վերջապես հասել են համաձայնության։

Միլանյան ակումբը դանիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարի 20 մլն եվրո, որն իր մեջ ներառելու է նաև բոնուսները։ Աղբյուրի տեղեկություններով, կողմերի միջև պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը, իսկ Էրիկսենը տարեկան կվաստակի 10 մլն եվրո։

Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին և կարող էր միլանյան ակումբի շարքերը համալրել որպես ազատ գործակալ, սակայն «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկացել է խաղացողին ձեռք բերել այս ձմռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023