Աղբյուր․ «Բարսելոնան Պյանիչի հետ հասել է համաձայնության»
«Բարսելոնան» համաձայնության է հասել «Յուվենտուսի» բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հետ։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «կապտանռնագույնները» Պյանիչի հետ կկնքեն քառամյա պայմանագիր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» Պյանիչի համար որևէ գումար չի վճարի, այլ դրա փոխարեն թուրինյան ակումբին կառաջարկի մի շարք ֆուտբոլիստների։ Ամենայն հավանանակությամբ՝ «Յուվենտուս» կտեղափոխվի Ժան-Կլեր Տոդիբոն, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Շալկե-04»-ի կազմում։ Բացի Տոդիբոյից՝ Թուրին կտեղափոխվի ևս մեկ ֆուտբոլիստ։
Ավելի վաղ «Բարսելոնան» մերժել է գործարքում ներառել Արթուրո Վիդալին և Իվան Ռակիտիչին։
# Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Ժան-Կլեր Տոդիբո, Իվան Ռակիտիչ, Միրալեմ Պյանիչ, Յուվենտուս, տրանսֆերներ