Աղբյուր․ «Բարսելոնան դիտրակում է ՊՍԺ-ի նախկին մարզչի տարբերակը»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» մարզադպրոցների տնօրեն Պատրիկ Կլույվերտը, հնարավոր է, դառնա ակումբի գլխավոր մարզիչ, սակայն, ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, ակումբի ղեկավարությունը չի դատարկում այդ տարբերակը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կլույվերտի՝ ակումբը գլխավորելու տարբերակը մոտ ժամանակներս բացառված է։ Բանն այն է, որ Կլույվերտը 2014 թվականից ի վեր չի զբաղվել մարզչական գործունեությամբ, այլ զբացրել է միայն ադմինիստրատիվ պաշտոններ։ Նա 2016-17 թվականներին եղել է ՊՍԺ-ի սպորտային տնօրենը, իսկ 2019 թվականի հուլիսից «Բարսելոնայի» մարզադպրոցների տնօրենն է, այդ պատճառով էլ «Բարսելոնայի» ղեկավարներից ոչ ոք չի դիարկում այդ տարբերակը։ Հաղորդվում է, որ Կլույվերտի տարբերակն առաջարկել են ակումբի ֆուտբոլիստները։
Նշվում է, որ ակումբը ներկայումս չի պատրաստվում հեռացնել ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին։ Այդ որոշումը կայացվել է օրեր առաջ, երբ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հանդիպել է մարզչի հետ՝ իր աջակցությունը հայտնելով նրան։ Նախքան Չեմպոինների լիգայ «Բարսելոնայում» դժվար թե մարզչական փոփոխություն տեղի ունենա, սակայն ակումբը դիտարկում է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանի թեկնածությունը, ում ծառայութուններն առաջարկել է պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը։
Հատկանշական է, որ Բլանն էլ մարզչական գործունեությամբ չի զբաղվել 2016 թվականից ի վեր, երբ հեռացավ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից։
# Բարսելոնա, Ժորժե Մենդեշ, Լորան Բլան, Կիկե Սետիեն, Պատրիկ Կլույվերտ