Աղբյուր. «Սպերցյանն ու Կրասնոդարը մերժել են Զենիթի առաջարկը»
Ինչպես տեղեկացնում է Metaraitings-ը, «Զենիթն» ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է ձեռք բերել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։
Աղբյուրի փոխանցմամբ` «ցլերն» ու անձամբ 23-ամյա ֆուտբոլիստը մերժել են պետերբուրգյան ակումբի առաջարկը։
Հաղորդվում է, որ «Կրասնոդարը» չի պատրաստվում հայ ֆուտբոլիստին վաճառել ռուսական այլ ակումբի։
Ինքը` Սպերցյանը, նույնպես չի ցանկանում տեղափոխվել «Զենիթ», այլ մտադիր է համալրել եվրոպական որևէ ակումբի շարքերը։
Հավելենք, որ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 21 հանդիպում` դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զենիթ, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, ՌՊԼ, տրանսֆերներ