Աղբյուր. «Հրանտ-Լեոն Ռանոսը բուժզննում է անցել Բունդեսլիգան ներկայացնող ակումբի համար»
«Բավարիա II»-ի կենտրոնական հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։
Հայազգի հարձակվողի և մյունխենյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման մասին տեղեկություններ դեռևս չկան։
Ինչպես հայտնում է Bmg.Edits-ը, 19-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել Բունդեսլիգան ներկայացնող «Բորուսիա Մյոնխենգլադբախի» համար։
Աղբյուրը դեռևս այլ մանրամասներ չի հայտնում։
Օրեր առաջ էլ Ռանոսի անունը կապում էին նաև Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Հանովեր 96»-ի հետ, որի համակարգում վերջինս հանդես է եկել 2012-17 թթ.։
Հավելենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 34 խաղում դարձել է 20 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բավարիա II, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդեսլիգա, Գրանտ-Լեոն Ռանոս, Հանովեր 96, Ռեգիոնալ լիգա