Աղբյուր. «Կլոպն աշխատանքի կանցնի Իտալիայում»
«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուգրեն Կլոպը համաձայնել է գլխավորել «Ռոման», հաղորդում է La Stampa-ն։
Գերմանացի մասնագետը մայիսի 18-ին` ժամը 22:57-ին, բանակցությունների արդյունքում դրական պատասխան է տվել հռոմեական ակումբում աշխատանքի անցնելու հարցում։
57-ամյա մասնագետը «Լիվերպուլից» հեռանալուց հետո մտադիր է եղել դադար վերցնել կարիերայում և աշխատանքի անցնել միայն այնպիսի ակումբում, որտեղ ղեկավարության փոփոխություն տեղի կուեննա, բայց նա մտափոխվել է և ուզում է վերադառնալ աշխատանքի։
«Ռոման» Կլոպին խոստացել է ձեռք բերել 6 նոր ֆուտբոլիստ։ «Ջալոռոսին» նպատակ ունի ամրապդնել կենտրոնական պաշտպանի, աջ վինգերի ու կենտրոնական հարձակվողի դիրքերը։
Վերջին դիրքում ակումբը դիտարկում է «Ուդինեզեի» ֆուտբոլիստ Լորենցո Լուկայի տարբերակը։
«Ռոման» այժմ մարզում է Կլաուդիո Ռանիերին, սակայն 73-ամյա մասնագետը հունիսին ավարտելու է կարիերան։
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլից» հեռացել է 2024թ. հուլիսին։ Նա 2025թ. հունվարի 1-ից զբաղեցնում է ավստրիական «Ռեդ Բուլի» կոնցեռնին պատկանող թիմերի՝ միջազգային կապերի գծով տնօրենի պաշտոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լիվերպուլ, Կլաուդիո Ռանիերի, Յուրգեն-Կլոպ, Ռոմա