Աղբյուր. «Զիդանը երբ ցանկանա, կարող է վերադառնալ Ռեալ»
Ինչպես գիտեք, վերջերս «Ռեալ Մադրիդը» գլխավորող Զինեդին Զիդանը հեռացավ զբաղեցիրած պաշտոնից։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆրանսիացի մասնագետը չի ծրագրում դադար վերցնել և պատրաստ է լսել նոր առաջարկներ։
Աղբյուրի փոխանցմամբ` նա ցանկանում է նոր մարտահրավերներ ընդունել։
Ինչ վերաբերում է «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հարաբերություններին, ապա դրանք շատ ջերմ են մնացել։
Նշվում է, որ «Ռեալի» դռները միշտ բաց են ֆրանսիացի մասնագետի համար և նա երբ ցանկանա, կարող է վերադառնալ մադրիդյան ակումբ։
Հաղորդվում է, որ Լա լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ կայացած արտագնա խաղից հետո (1:0) Զիդանն ու Պերեսը հյուրանոցում մոտ կես ժամ առանձնազրույց են ունեցել և բացառված չէ, որ հենց այդ ժամանակ է 48-ամյա մասնագետը որոշել հեռանալ։
Marca-ն հաստատում է, որ Զիդանն իր հեռանալով ցանկացել է հեշտացնել ակումբի վիճակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Ռեալ Մադրիդ