Աղբյուր. «Բարսելոնան կհեռացնի Սետիենին»
Երեկ` օգոստոսի 14-ին, Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության երրորդ կիսաեզրափակիչ դիմակայության շրջանակում «Բարսելոնան» 2:8 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Բավարիային»։
Արդեն այսօր խոսակցություններ կան, որ կատալոնական ակումբը պաշտոնանկ է անելու գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին։ Այդ մասին հաղորդում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն։
«Բլաուգրանասը» Սետիենի փոխարեն դիտարկում է Խավիի, Մաուրիսո Պոչետինոյի և Ռոնալդ Կումանի տարբերակները։
Ավելի վաղ «կապտանռնագույնների» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարեց, որ «որոշ որոշումներ արդեն կայացված են», սակայն դրանք չհրապարակեց։
Հիշեցնենք, որ Կիկե Սետիենը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ է նշանակվել հունվարին` պաշտոնում փոխարինելով պաշտոնանկ արված Էռնեստո Վալվերդեին։
# Բավարիա, Բարսելոնա, Կիկե Սետիեն, Չեմպիոնների-լիգա