Աղաջանյան. «Մերօրյա կառավարիչների՝ իրենց ակնհայտ ձախողումները ագրեսիվ պաշտպանելն, անկեղծ, չեմ հասկանում»

Աղաջանյան. «Մերօրյա կառավարիչների՝ իրենց ակնհայտ ձախողումները ագրեսիվ պաշտպանելն, անկեղծ, չեմ հասկանում»

15/12/2024 - 23:29

Հայ գործարար Արսեն Աղաջանյանը սոցցանցերում գրառում է արել և անդրադարձել հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակին։

«Հինգ տարի առաջ մեր իրավաբանները համոզված էին, որ կարող են վիճարկել և չեղարկել գործկոմի` ինձ մեր ֆուտբոլի հնարավոր կառավարումից հեռու պահելու որոշումը: Հիմա, տեսնելով թե ուր հասանք, ափսոսում եմ, որ մերժեցի իրենց առաջարկը:

Հայկական ֆուտբոլի մերօրյա կառավարիչների՝ իրենց ակնհայտ ձախողումներն ագրեսիվ պաշտպանելն, անկեղծ, չեմ հասկանում:

Կարծում եմ` իրենք նույնիսկ մեծ ցանկության դեպքում անկարող են որակական փոփոխություն իրականացնելու և այլևս սպառել են իրենց։ Հեռանալով՝ իրենք կարող էին հնարավորություն տալ սկիզբ դնել  իրական փոփոխությունների: Վերջին մի քանի օրերի ընթացքում նորից սկսեցի շփվել ֆուտբոլային մարդկանց  հետ (խաղացողներ, մարզիչներ, կառավարիչներ, բժիշկներ, մեդիա)  և պիտի ասեմ, որ լավ ներուժ ունենք  Հայաստանում և մեր երկրից դուրս, որպեսզի շտկվի ստեղծված  իրավիճակը և հետ բերվի ֆուտբոլի մոգականությունը»,- գրել է Աղաջանյանը։

Նշենք, որ Արսեն Աղաջանյանը 2019 թ. դեկտեմբերին «Փյունիկի» կողմից առաջադրվել էր ՀՖՖ նախագահի պաշտոնում, սակայն Ֆեդերացիան չէր հաստատել հայտը` պատճառաբանելով, թե վերջինս գործունեություն չի ծավալել Հայաստանում։

Ըստ Interfootball-ի ունեցած տեղեկությունների` Աղաջանյանը պատրաստ է կրկին առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում և մասնակցել ընտրություններին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023