Ակումբները ռեկորդային քանակի գումար են ծախսել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ
ՖԻՖԱ-ն հատուկ հաշվետվություն է հրապարակել` ներկայացնելով, թե որքան գումար է ծախավել ամառային տրանսֆերային պատուհանի ողջ ընթացքում։
Աղբյուրի փոխանցմամբ` 2023 հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի բոլոր ակումբները միասին վերցրած ծախսել են ռեկորդային` 7,36 մլրդ դոլար գումար։
Դա 47,2%-ով ավելին է, քան 2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսված ընդհանուր գումարը։
Բացի այդ, այն 26,8%-ով գերազանցել է նախորդ ռեկորդային պատուհանի` 2019 թ. ցուցանիշը։
Ծախսերի քանակով առաջատարը Անգլիան է, որի ակումբները տրանսֆերային պատուհանի ողջ ընթացքում ֆուտբոլիստների տրանսֆերների դիմաց վճարել են 1,98 մլրդ դոլար։
Անգլիական ակումբներն առաջատար են նաև ֆուտբոլիստների գնումների (419) և վաճառքների (514) ցուցանիշով։
Վաճառքներից ստացված եկամտի ցուցանիշով առաջատարը գերմանական ակումբներն են, որոնք միասին վերցրած վաստակել են ռեկորդային 1,11 մլրդ դոլար։
Ֆուտբոլիստների տրանսֆերների դիմաց վճարված գումարի ցուցանիշով երկրորդը Սաուդյան Արաբիան է (875,4 մլն դոլար), որը գերազանցել է Ֆրանսիային (859,7 մլն), Գերմանիային (762,4 մլն), Իտալիային (711 մլն) և Իսպանիային (405,6 մլն)։
Նշենք, որ Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի ակումբներին բաժին է ընկել համաշխարհային տրանսֆերային ծախսերի 14%-ը:
Հատկանշական է, որ գործակալներին վճարված գումարները նույնպես հասել են ռեկորդային ցուցանիշի։
Ամառային տրանսֆերային պատուհանում գործակալներին վճարվել է 696,6 մլն դոլար՝ 2023 թվականի ընդհանուր գումարը հասցնելով 853 մլն դոլարի՝ 36,9%-ով ավելի, քան 2022 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱՊԼ, Բունդեսլիգա, Երկրորդ Բունդեսլիգա, Լա-լիգա, Լիգա-1, Չեմպիոնշիփ, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, տրանսֆերներ, ՖԻՖԱ