«Ակումբը ցնցված է Ժոտայի ողբերգական մահից». «Լիվերպուլի» հայտարարությունը
«Լիվերպուլը» պաշտոնական կայքում հայտարարությամբ է հանդես եկել և անդրադարձել ակումբի հարձակվող Դիոգու Ժոտայի մահվան.
«Ակումբը խորապես ցնցված է Դիոգու Ժոտայի ողբերգական մահից։
Ակումբին տեղեկացվել է, որ 28-ամյա ֆուտբոլիստը մահացել է Իսպանիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ իր եղբոր՝ Անդրեի հետ։
«Լիվերպուլը» այս պահից որևէ այլ մեկնաբանություն չի անի և խնդրում է հարգել Դիոգուի և Անդրեի ընտանիքի, ընկերների, թիմակիցների ու ակումբի աշխատակազմի անձնական կյանքը, քանի որ նրանք փորձում են հաշտվել այս անհավատալի կորստի հետ։ Մենք կշարունակենք աջակցել նրանց»,- նշված է մերսիսայդյան գրանդի հայտարարության մեջ։
28-ամյա Դիոգու Ժոտան և նրա 25-ամյա եղբայրը` Անդրե Սիլվան, հուլիսի 3-ի վաղ առավոտյան մահացել են ավտովթարի հետևանքով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դիեգու Ժոտա, Լիվերպուլ