Ալոնսոյի պայմանագրում Ռեալ տեղափոխության համար հատուկ հրաժարագնի կետ կա
Ինչպես տեղեկացնում է Spox-ը, «Բայերի» և ակումբի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի միջև գործող պայմանագրում «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու համար հրաժարագնի հատուկ կետ կա։
Աղբյուրի փոխանցմամբ` միայն «արքայական» ակումբի համար իսպանացի մասնագետի հրաժարագինը լինելու է 15-18 մլն եվրո։
Հաղորդվում է, որ 41-ամյա մասնագետը միայն այդ կետի ավելացումից հետո է համաձայնել «դեղագործների» հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալոնսոն «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում Կառլո Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն է լինելու, եթե վերջինս հեռանա «արքայական» ակումբից պայմանագրի ավարտից հետո, որը գործում է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ Խաբի Ալոնսոն «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատում է 2022 թ. հոկտեմբերից։
Լևերկուզենը ներկայացնող ակումբը պարզապես հիանալի է անցկացնում ընթացիկ մրցաշրջանը և բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 17 խաղերից 16-ում հաղթել է։
«Բայերը» Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 11 խաղում վաստակել է 31 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Խաբի Ալոնսո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ