Ալոնսո. «Սա նոր դարաշրջանի սկիզբ է»
Մադրիդի «Ռեալն» ու ակումբի նոր գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ պայմանագիր են ստորագրել, հայտնում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը։
«Արքայական» ակումբը ներկայացրել է 43-ամյա մասնագետին, ինչից հետո նա ասել է հետևյալը.
«Երջանիկ եմ, քանի որ տանն եմ։ Վալդեբեբաս մարզահամալիր այցելելուց հետո ինձ մոտ վերածնվեց այն զգացողությունը, որ «Ռեալի» հետ կապս երբեք չի կորել։
Սա նոր դարաշրջանի սկիզբ է։ Շնորհակալ եմ Ֆլորենտինո Պերեսին ինձ վստահելու համար։ Զգում եմ, որ երկրպագուներն սպասում են այդ նոր դարաշրջանին։ Մենք ավելի կհզորանանք ու այս ակումբի պատմությունը կդարձնենք ավելի հանճարեղ»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է As-ը։
Հիշեցնենք, որ բասկ մասնագետը մադրիդյան գրանդում փոխարինել է Կառլո Անչելոտիին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Խաբի Ալոնսո, Ռեալ Մադրիդ