Ալին որակազրկվել է կորոնավիրուսի մասին ռասիստական կատակի պատճառով
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբի կիսապաշտպան Դելե Ալին կորանավիրուսի մասին ռասիստական կատական անելու պատճառով որակազրկվել է մեկ խաղով։
Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարին, սակայն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան դեպքը քննել է միայն այժմ։ Այդ ժամանակ կորոնավիրուսը տարածված էր միայն Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, իսկ Դելե Ալին սոցցանցերում տեսանյութ էր հարպարակել, որտեղ նկարել էր ինչ-որ ասիացում տղամարդու, իսկ տեսանյութի նկարագրության մասում գրել էր հետևյալը․
«Կորոնաի՞նչ։ Այդ վարակը պետք է ավելի արագ լինի, որպեսզի հասնի ինձ»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դելե Ալին տուգանվել է նաև 50 հազար ֆունտ ստերլինգով։
Այսպիսով, 24-ամյա կիսապաշտպանը բաց կթողնի առաջնության վերսկսումից հետո լոնդոնյան ակումբի առաջին հանդիպումը։ Առաջնության վերսկսումից հետո «շնաձկները» 30-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
# ԱՊԼ, Դելե Ալի, Մանչեսթեր-Յունայթեդ, Տոտենհեմ