Ալեքսիս Մաք Ալիսթերը շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն
«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, գործարքի հարցում կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։
Սպասվում է, որ մերսիսայդյան ակումբն արգենտինացի կիսապաշտպանի դիմաց «ճայերին» վճարելու է 70 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` «Լիվերպուլն» ու Մաք Ալիսթերը մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել, իսկ 24-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 6 մլն եվրո։
Հավելենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը «Բրայթոնի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հունվարից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 110 հանդիպում` դառնալով 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս Մաքալիսթեր, Բրայթոն, Լիվերպուլ, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ