Ալեքսանդր Չեֆերինը նշել է, թե մրցաշրջանը շարունակելու ինչ տարբերակներ են քննարկվում
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նշել է, թե ֆեդերացիայի ներսում մրցաշրջանը շարունակելու ինչ տարբերակներ են քննարկվում․
«Այժմ քննարկվում է երեք տարբերակ․հանդիպումները վերսկսել կա՛մ մայիսի կեսերից, կա՛մ էլ հունիսի սկզբին, մրցաշրջանը շարունակել հաջորդ մրցաշրջանի սկզբին, իսկ հաջորդը սկսել ավելի ուշ։ Մենք պետք է լավագույն տարբերակն ընտրենք առաջնությունների և ակումբների համար, սակայն պետք է նշեմ, որ եթե մրցաշրջանը հնարավոր չլինի վերսկսվել, ապա այն կհամարվի ձախողված»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է La Republica-ն։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով արդեն հետաձգվել են բազմաթիվ խոշոր սպորտային մրցաշարեր, այդ թվում նաև՝ ԵՎՐՈ-2020-ը և Տոկիո-2020-ը։
# Ալեքսանդր-Չեֆերին, ՈԻԵՖԱ