Ալեքսանդր Ուսիկը դարձավ բացարձակ չեմպիոն` հաղթելով Թայսոն Ֆյուրիին 🎥
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտից հետո ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը դարձավ գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն։
37-ամյա բռնցքամարտիկը երեկոյի գլխավոր մենամարտում մրցավարների որոշմամբ հաղթեց բրիտանացի Թայսոն Ֆյուրիին։ Գրանցվեց 115-112, 114-113, 113-114 հաշիվը
Մենամարտի ընթացքում Ուսիկը 9-րդ ռաունդում մրցակցին նոկդաունի ենթարկեց։
Ուսիկը պաշտպանեց իր WBO, WBA-Super, IBF, IBO և The Ring վարկածներով չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև Ֆյուրիից հաղթեց WBC վարկածով գոտին։ Ուսիկը 21-րդ դարում դարձավ գերծանր քաշային կարգի առաջին բացարձակ չեմպիոնը։
Ուսիկը կարիերայի 22 մենամարտերն էլ ավարտել է հաղթանակով` 14-ը նոկաուտով։
35-ամյա Ֆյուրին անցկացնում էր կարիերայի 35-րդ մենամարտն ու կրեց առաջին պարտությունը։ Նախորդ 34 մենամարտերից 34-ն ավարտել էր հաղթանակով, գրանցել 1 ոչ-ոքի։ Ֆյուրիի անվան դիմաց 24 նոկաուտ կա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Ուսիկ, Բռնցքամարտ, Թայսոն Ֆյուրի