Ալեգրի. Ռոնալդուին դժվար կլինի ապաքինվել մինչև Այաքսի հետ հանդիպումը
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի խաղացողների վնասվածքների մասին:
«Ռոնալդուն աշխատում է, որ վերադառնա: Հուսով ենք՝ կհասցնի վերականգնվել մինչև «Այաքսի» հետ հանդիպումը, բայց դա դժվար կլինի անել:
Դուգլաս Կոստան լավ մարզավիճակում է և կկարողանա խաղալ:
Կուադրադոն վաղուց աշխատում է, նրա՝ ընդհանուր խումբ վերադառնալը ժամանկի հարց է: Ինչ վերաբերում է Դիբալային, ապա դեռ ոչինչ հստակ չէ տեսնենք: Մանջուկիչի մոտ մրսածություն է, պետք է գնահատել նրա վիճակը:
Պերինը ուսի հետ կապված խնդիրներ ունի և բաց կթողնի «Կալյարիի» հետ հանդիպումը, նա հավանաբար պատրաստ կլինի «Այաքսի» հետ խաղին: Սպինացոլան ծնկի հետ խնդիրներ ունի և դուրս է մնում հայտացուցակից: Բարձալին վերադարձել է մարզումներին»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում «Յուվենտուսի» Twitter-ի էջը:
# Կրիշտիանու-Ռոնալդու, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա