Ալդերվեյրելդի` 90+4-րդ րոպեին խփած հիասքանչ գոլը 66 տարի անց չեմպիոնական տիտղոս պարգևեց Անտվերպենին🎥
Ավարտվեց բելիգիական Պրո լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին տուրը պարզապես անհավանական սցենարով ընթացավ։
Վերջին տուրից առաջ չեմպիոնությանը հավակնում էին միանգամից երեք ակումբներ` «Յունիոն Սեյնթ Ժիլուազը», «Գենկն» ու «Անտվերպենը»։
Վերջին տուրի հանդիպումներն ընթանում էին միաժանակ և 88-րդ րոպեի դրությամբ չեմպիոն էր դառնում «Յունիոնը», սակայն «հաջողացրեց» խաղավերջում 3 գոլ բաց թողնել «Բրյուգեից» ու պարտվել 1:3 հաշվով։
89-րդ րոպեի դրությամբ չեմպիոնը «Գենկն» էր, որը տվյալ պահին 2:1 հաշվով հաղթում էր «Անտվերպենին», սակայն 90+4-րդ րոպեին բելգիական ֆուտբոլի լեգենդ Թոբի Ալդերվեյրելդը հեռահար հարվածով հիասքանչ գոլ խփեց` լուսատախտակին վառելով 2:2 հաշիվը։
Արդյունքում, «Անտվերպենը» վաստակեց 47 միավոր ու դարձավ չեմպիոն` բաղձալի տիտղոսը նվաճելով 1956/57 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ։
«Գենկն» ու «Յունիոնն» էլ 46-ական միավոր զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ ու 3-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտվերպեն, Բելգիական Պրո Լիգա, Բրյուգե, Գենկ, Ունիոն Սենթ Ժիլուա, Տոբի Ալդերվեյրելդ