Ալաշկերտն արժանի դիմադրություն ցույց տվեց Կայրաթին` ցանկալի արդյունքով վերադառնալով Երևան🎥
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց ղազախական «Կայրաթի» դեմ։
Հանդիպման մեկնարկն անցավ «Կայրաթի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր բավական վտանգավոր գրոհներ էին անցկացնում։
Հատկապես հիշատակման են արժանի Արթուր Շուշենաչևի և Գուլժիտգիթ Ալիկուկլովի դրվագները, որոնց հարվածներից հետո Օգնեն Չանչարևիչը փրկեց «Ալաշկերտին»։
Ալեքսանդր Գրիգորյանի սաները քիչ-քիչ հավասարեցրին խաղը և 36-րդ րոպեին 11-մետրանոց հարված վաստակեցին, սակայն նշակետին մոտեցած Ալեքսանդր Գլիշիչի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ամեն դեպքում, առաջին կեսում այդպես էլ գոլեր չտեսանք։
Երկրորդ խաղակեսում շատ ավելի լավ տեսք ուներ երևանյան ակումբը, սակայն որոշ դրվագներում մեր թիմին չէր հերիքում սրությունն ու ստեղծագործական միտքը։
Կարելի է ասել` երկրորդ կեսի ամենաիրական գոլային պահն ստեղծվեց 83-րդ րոպեին, երբ հարվածային դիրքում էր «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Խուրձիցեն, սակայն նրա հարվածից հետո «Կայրաթին» փրկեց դարպասապահ Ստաս Պոկատիլովը։
Ի վերջո, այս խաղում գոլեր չտեսանք, որն ավարտվեց 0:0 հաշվով։
Նշենք, որ «Կայրաթի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։
Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին` Երևանում` 19:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, Ալեքսանդր Գլիշիչ, ԱԼեքսանդր Գրիգորյան, Դավիդ Խուրցիձե, Եվրոպա-լիգա, Կայրաթ, Օգնեն Չանչարևիչ