Ալան Շիրեր․ «Չեմ տեսնում որևէ տարբերակ, որ չեմպիոնությունը կարելի է հանձնել Լիվերպուլին»
Անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանը պետք է չեղյալ համարվի, եթե կորոնավիրուսի պատճառով մնացած հանդիպումները տեղի չունենան։
«Եթե մրցաշրջանը մինչև վերջ չի անցկացվում, չի կարելի ոչ մեկին հաղթող ճանաչել։ Որքան էլ դա տարօրինակ հնչի հատկապես «Լիվերպուլի» համար, սակայն դա միակ ելքն է։ Եթե չի կարելի անցկանցել բոլոր հանդիպումները, այդ դեպքում չպետք է հանձնել նաև տիտղոսը, ինչպես նաև որևէ թիմ չպետք է դուրս մնա բարձրագույն առաջնությունից։
Դա մեծ հարված կլինի «Լիվերպուլի» համար, սակայն չեմ տեսնում որևէ տարբերակ, որ «Լիվերպուլին» հանձնվի տիտղոսը։ Այո՛, նրանց չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ է վաստակել ընդամենը 6 միավոր, բայց չէ՞ որ նրանք այդ միավորները դեռ պետք է վաստակեն։ Պետք է մրցաշրջանը չեղյալ համարել»,- 49-ամյա նախկին հարձակվողի խոսքը մեջբերում է The Sun-ը։
Հիշեցնենք, որ Ալան Շիրերը ԱՊԼ-ի շրջանակում դարձել է 260 գոլի հեղինակ։
# Ալան Շիրեր, ԱՊԼ, Լիվերպուլ