Ալաբան տպավորիչ ռեկորդ է գրանցել Բունդեսլիգայի շրջանակում
Նոյեմբերի 7-ին Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 2։3 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ։
Մյունխենյան ակումբի կազմում այդ հանդիպմանն ամբողջությամբ մասնակցել է կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան, ում համար այս հանդիպումը դարձել է հոբելյանական։
Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, ավստրիացի պաշտպանը Բունդեսլիգայի շրջանակում տոնում է արդեն 200-րդ հաղթանակը, իսկ նման ցուցանիշ գրանցելու համար նրան անհրաժեշտ է եղել ընդամենը 272 հանդիպումը, ինչ ռեկորդային ցուցանիշ է ողջ առաջնության շրջանակում։
Բացի «Բավարիայից», Ալաբան հանդես է եկել նաև «Հոֆֆենհայմի» կազմում։
Այդ 272 հանդիպումների շրջանակում 28-ամյա պաշտպանը դարձել է 23 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Դավիդ Ալաբա