Marca.«Ալաբան կտեղափոխվի Ռեալ ամռանը մոտ 11 մլն եվրո աշխատավարձով»
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան 2021 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու 4 տարվա համար՝ տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ռեալը» չի կարողանում նոր պայմանագրի կետերի շուրջ համաձայնության հասնել Սերխիո Ռամոսի հետ, այդ իսկ պատճառով Ալաբային դիտարկում է՝ որպես Ռամոսին փոխարինող։
««Ռեալը» ֆուտբոլիստի հետ սկսել է քննարկել պայմանագրի մանրամասները անմիջապես հունվարի 1-ից հետո։ Ալաբան բժշկական զննության է ենթարկվել «սերուցքայինների» բժիշկների ներկայությամբ»,- գրված է աղբյուրում։
Հիշեցնենք, որ Ալաբայի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին և, ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության, պայամանագրի ավարտից 6 ամիս առաջ, ֆուտբոլիստը կարող է ցանկացած ակումբի հետ ինքնուրույն բանակցություններ վարել, պայմանագիր համաձայնեցնել և գործող պայմանագիր ավարտից հետո համալրել տվյալ ակումբ՝ որպես ազատ գործակալ։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում, բոլոր խաղերը միասին վերցրած, 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել 22 հանդիպման՝ դառնալով 1-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
# Բավարիա, Բունդեսլիգա, Դավիդ Ալաբա, Ռեալ Մադրիդ