«Ալ Նասրը» Ֆելիքսի գոլի շնորհիվ հաղթեց «Ալ Իթիհադին»` դուրս գալով Սուպերգավաթի եզրափակիչ 🎥
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ալ Նասրը» 2:1 հաշվով հաղթեց երկրի չեմպիոն «Ալ Իթիհադին»։
Հոնկոնգում կայացած խաղի հաշիվն «Ալ Նասրից» 10-րդ րոպեին բացեց Սադիո Մանեն, սակայն «Ալ Իթիհադը» 16-րդ րոպեին Ստիվեն Բերգվեյնի ջանքերով խփեց պատասխան գոլը։
25-րդ րոպեին Մանեն կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ` հեռացվելով դաշտից։
Նույնիսկ 10 ֆուտբոլիստներով «Ալ Նասրը» կարողացավ հաղթանակ տանել. Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից 61-րդ րոպեին աչքի ընկավ Ժոաու Ֆելիքսը` եզրափակեկով «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումը։
Նշենք, որ Ֆելիքսն «Ալ Նասր» տեղափոխվելուց հետո առաջին գոլը խփեց։
«Ալ Նասրը» մրցաշարի եզրափակիչում կմրցի «Ալ Ահլի» – «Ալ Քադիսիա» դիմակայության հաղթողի դեմ։ Այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 20-ին` Երևանի ժամանակով 16:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am