«Ալ Նասրը» տարել է ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում «Ալ Ախդուդի» դեմ խաղում առավելության է հասել անհավանական 9:0 հաշվով։
Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմից պոկեր է ձևակերպել սենեգալցի աճնվանի վինգեր Սադիո Մանեն, Ջոն Դուրանը դուբլ է գրանցել, իսկ Այման Յահիան, Մարցելո Բրոզովիչն ու Մոհամեդ Մարանն աչքի են ընկել դարպասի մեկական գրավմամբ։
Նշենք, որ Էր Ռիյադը ներկայացնող ակումբից հանդիպումը բաց թողեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։
Transfermarkt-ի տեղեկություններով` «Ալ Նասրը» տարել է ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբը նախորդ ռեկորդը գրանցել էր 2024 թ. ապրիլի 2-ին, երբ Պրո լիգայի հերթական խաղում «Աբհայի» նկատմամբ առավելության էր հասել 8:0 հաշվով։
«Ալ Նասրը» 63 միավորով երրորդ տեղում է, «Ալ Ախդուդը»` 28 միավորով 17-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից