Ալ Նասրը պաշտոնական հայտարարություն է տարածել` Ռոնալդուի հետ կապված
«Ալ Սադի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի լինի Սաուդյան Արաբիայի դեսպանը` կապված ԱԱ-2030-ի հետ։
Ակումբն այդ տեղեկությունը հերքել է` Twitter-ի իր էջում կատարելով հետևյալ գրառումը.
«Ցանկանում ենք պարզաբանել, որ, ի հակադրություն ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունների, Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ չի ենթադրում որևէ պարտավորություն աշխարհի գավաթի խաղարկության համար:
Նա ամբողջությամբ կենտրոնացած է «Ալ Նասրի» հետ հաջողությունների հասնելու վրա»,- նշված է ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
Նշենք, որ վերջերս համաշխարհային մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Ռոնալդուի և «Ալ Նասրի» միջև գործող պայմանագրի ավարտից հետո (խմբ.` 2025 թ. հունիսի 30) պորտուգալացի ֆուտբոլիստը ստանձնելու է հատուկ դեսպանի պաշտոն` օգնելով Սաուդյան Արաբիային ստանալ ԱԱ-2030-ն անցկացնելու իրավունք։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2030, Ալ Նասր, Աշխարհի առաջնություն, Կրիշտիանու-Ռոնալդու, տրանսֆերներ