Աթլետիկոն ցանկանում է տուգանել Գրիզմանին
«Աթլետիկոն» կարձագանքի հարձակվող Անտուան Գրիզմանի պահվածքին:
Ինչպես հայտնում է ESPN-ը, ակումբն ուզում է տուգանել ֆրանսիացուն նրա համար, որ վերջինս չի կատարել իր պամանագրում նշված պարտականությունները և չի ներկայացել նախամրցաշրջանի հավաքին:
Ավելի վաղ ֆուտբոլիտն իր գործակալների միջոցով պաշտոնապես հայտնել էր «Աթլետիկոյին», որ պայմանագիրը խզելու համար կվճարի հրաժարագրի կետով նախատեսված 120 մլն եվրոն: Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործողություններն իրավաբանական խայծ են: