Աթլետիկոն այս շաբաթ կարող է հայտարարել Օբլակի հետ նոր պայմանագրի կնքման մասին
Դարպասապահ Յան Օբլակը կերկարացնի «Աթլետիկոյի» հետ պայմանագիրը:
Ըստ Marca-ի տեղեկությունների՝ մադրիդյան ակումբը հույս ունի արդեն այս շաբաթ ստորագրել նոր պայմանագիր սլովենացի դարպասապահի հետ:Պայմանագրում փոխհատուցման գումարի չափը կմնա նույնը՝ 100 մլն եվրոյի սահմաններում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբլակի աշխատավարձը կբարձրանա տարեկան մինչև 10-12 մլն եվրո, իսկ գնման գումարի չափը կդառնա 150-200 մլն եվրո:
Ֆուտբոլիստով հետաքրքրվում են «ՊՍԺ»-ն և ՄՅՈւ-ն: Մանկունյանցիները 26-ամյա դարպասապահին համարում են Դավիդ դե Խեային պոտենցիալ փոխարինող, եթե վերջինս ամռանը հեռանա ակումբից:
Օբլակը «Աթլետիկոյի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից: Ընթացիկ պայմանագիրը լրանում է 2021 թվականին: