«Ազնվականները» խաղային խնդիրներ ունեն․ Չելսին չկարողացավ կոտրել Աստոն Վիլլայի դիմադրությունը 🎥
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Աստոն Վիլլային»
Տանտերերն առաջինը հաջողության հասան։ Բենջամին Չիլուելի՝ բարձրից կատարած փոխանցումից հետո 34-րդ րոպեին գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ լոնդոնյան ակումբի հարձակման առաջատար Օլիվիե Ժիրուն՝ 1։0։
Երկրորդ խաղակեսը նոր էր մեկնարկել, երբ 50-րդ րոպեին Մետի Կեշի փոխանցումից հետո Անվար Էլ-Ղազին գնդակը «ազնվականների» դարպասապահ Էդուար Մենդիի ոտքերի արանքով ուղարկեց վերջինիս պաշտպանած դարպասը՝ վերականգնելով խաղի հավասարությունը՝ 1։1։
Խաղի մնացած ժամանակահատվածում երկու կողմերն էլ հաշվի մեջ առաջ անցնելու լավ հնարավորություններ ունեին, սակայն բոլոր փորձերը դատապարտված էին անհաջողության։ Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 1։1 հաշվով։
Այս խաղից հետո Լեմպարդի սաները վաստակեցին 26 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզենականը։ «Աստոն Վիլլան» ունի վաստակած նույնքան միավոր և հանգրվանել է 5-րդ հորիզոնականում։
# Անվար Էլ-Ղազի, Աստոն Վիլլա, Չելսի, Օլիվիե Ժիրու