Իտալիան հաղթեց Բելգիային` դառնալով Ազգերի լիգայի բրոնզե մեդալակիր🎥
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երրորդ տեղի հանդիպման շրջանակում Իտալիայի հավաքականը Թուրինի «Ալյանց» մարզադաշտում մրցեց Բելգիայի ընտրանու դեմ։
Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ «սկուադրա աձուրայի» առավելությամբ, ովքեր մի քանի գոլային պահեր ունեցան, սակայն Ջակոմո Ռասպադորին և Ֆեդերիկո Կիեզան վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Բելգիայի հավաքականը նույնպես ունեցավ իր գոլային պահը. 25-րդ րոպեին հարվածային դիրքում էր հայտնվել Ալեքսիս Սալեմակերսը, սակայն իտալացիներին փրկեց դարպասաձողը։
Ամեն դեպքում, առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով։
Գոլազուրկ 45 րոպեներից հետո երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 47-րդ րոպեին, Նիկոլո Բարելան առաջ մղեց Իտալիայի հավաքականին։
65-րդ րոպեին էլ Տիմոտի Կաստանը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Ֆեդերիկո Կիեզայի նկատմամբ, ինչից հետո «կարմիր սատանաների» դարպասին 11-մետրանոց հարված նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Դոմենիկո Բերարդին։
Ռոբերտո Մարտինեսի սաներին խաղավարտին մոտ հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 86-րդ րոպեին Կևին դե Բրոյնեի փոխանցումից հետո աչքի ընկավ Շարլ դե Կետելարեն։
Այսպիսով, Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Բելգիային` նվաճելով Ազգերի լիգայի բրոնզե մեդալը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Բելգիայի հավաքական, Դոմենիկո Բերարդի, իտալիայի հավաքական, Նիկոլո Բարելա, Շարլ դե Կետելարե