Ազգերի լիգա. Սլովենիան խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Նորվեգիային🎥
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 4-րդ խմբի 5-րդ տուրում Սլովենիայի հավաքականը Լյուբլյանիայի «Ստոժիցե» մարզադաշտում մրցեց Նորվեգիայի ընտրանու դեմ։
Գոլազուրկ առաջին կեսցի հետո երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 47-րդ րոպեին, Էլրինգ Հալանդը բացեց հանդիպման հաշիվն ու առաջ մղեց «վիկինգներին»։
Այդուհանդերձ, Սլովակիայի հավաքականը կարողացավ ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաղթանակ կորզել։
Մատիաժ Կեկի թիմի կազմից նախ 69-րդ րոպեին աչքի ընկավ Անդրաս Սպորարը, ապա 81-րդ րոպեին` Բենյամին Շեշկոն։
Նշենք, որ Շեշկոն խփած գոլին ավելացրեց նաև գոլային փոխանցում։
Հավելենք, որ սլովենացիներն Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում տոնեցին առաջին հաղթանակը, ինչից հետո B դիվիզիոնի 4-րդ խմբում վաստակեցին 5 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։
Նորվեգիան, 10 միավորով, շարունակում է գլխավորել խմբի մրցաշարային աղյուսակը։
Այս խմբում ընդգրկված են նաև Սերբիայի և Շվեդիայի հավաքականները, որոնք իրենց ակտիվում ունեն համապատասխանաբար 7 և 3 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Բենյամին Շեշկո, Էրլինգ Հալանդ, Մատիաժ Կեկ, Նորվեգիայի հավաքական, Սլովենիայի հավաքական