Ազգերի լիգա. Իսպանիայի հավաքականի հայտացուցակը 📸

Ազգերի լիգա. Իսպանիայի հավաքականի հայտացուցակը 📸

14/03/2025 - 16:56

Իսպանիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է Նիդերլանդների թիմի դեմ Ազգերի լիգայի A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի երկու հանդիպումների հայտացուցակում ընսգրկված ֆուտբոլիստների ցանկը։

Մրցաշարի տիտղոսի գործող դափնեկրի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Դավիդ Ռայա («Արսենալ» Անգլիա), Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Ալեքս Ռեմիրո («Ռեալ Սոսիեդադ»)։

Պաշտպաններ – Պեդրո Պոռո («Տոտենհեմ», Անգլիա), Օսկար Մինգեսա («Սելտա»), Ռոբին Լե Նորման («Ատլետիկո Մադրիդ»), Պաու Կուբարսի, Ինիգո Մարտինես (երկուսն էլ` «Բարսելոնա»), Ռաուլ Ասենսիո («Ռեալ Մադրիդ»), Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր», Գերմանիա), Մարկ Կուկուրելիա («Չելսի», Անգլիա)։

Կիսապաշտպաններ – Մարտին Սուբիմենդի («Ռեալ Սոսիեդադ»), Մարկ Կասադո, Պեդրի (երկուսն էլ` «Բարսելոնա»), Միկել Մերինո («Արսենալ»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Ֆրանսիա), Ալեքս Բաենա («Վիլյառեալ»)։

Հարձակվողներ – Լամին Յամալ, Ֆերան Տոռես, Դանի Օլմո (բոլորը` «Բարսելոնա»), Նիկո Վիլիամս («Ատլետիկ Բիլբաո»), Յերեմի Պինո, Այոզե Պերես (երկուսն էլ` «Վիլյառեալ»), Բրայան Սարագոսա («Օսասունա»), Սամու Օմորոդիոն («Պորտու», Պորտուգալիա), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ»), Ալվարո Մորատա («Գալաթասարայ», Թուրքիա)։

Նշենք, որ Ռաուլ Ասենսիոն առաջին անգամ է հրավիրվել հավաքական։

Նիդերլանդներ – Իսպանիա դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Ռոտերդամում, իսկ պատասխան խաղը` մարտի 23-ին Վալենսիայում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023