Ազգերի լիգա. Այսօր կկայանա 2026/27 խաղարկության վիճակահանությունը 📸
Այսօր` փետրվարի 12-ին, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կկայանա Ազգերի լիգայի 2026/27 խաղարկության վիճակահանությունը։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են բոլոր դիվիզիոնների վիճակահանության զամբյուղները։
A դիվիզիոն
Առաջին զամբյուղ – Պորտուգալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա։
Երկրորդ զամբյուղ – Իտալիա, Նիդերլանդներ, Դանիա, Խորվաթիա։
Երրորդ զամբյուղ – Սերբիա, Բելգիա, Անգլիա, Նորվեգիա։
Չորրորդ զամբյուղ – Ուելս, Չեխիա, Հունաստան, Թուրքիա։
B դիվիզիոն
Առաջին զամբյուղ – Շոտլանդիա, Հունգարիա, Լեհաստան, Իսրայել։
Երկրորդ զամբյուղ – Շվեյցարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրիա, Ուկրաինա։
Երրորդ զամբյուղ – Սլովենիա, Վրաստան, Իռլանդիա, Ռումինիա։
Չորրորդ զամբյուղ – Շվեդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Հյուսիսային Իռլանդիա, Կոսովո։
C դիվիզիոն
Առաջին զամբյուղ – Իսլանդիա, Ալբանիա, Չեռնոգորիա, Ղազախստան։
Երկրորդ զամբյուղ – Ֆինլանդիա, Սլովակիա, Բուլղարիա, Հայաստան։
Երրորդ զամբյուղ – Բելառուս, Ֆարերյան կղզիներ, Կիպրոս, Էստոնիա։
Չորրորդ զամբյուղ – Լատվիա/Ջիբրալթար, Լյուքսեմբուրգ/Մալթա, Մոլդովա, Սան Մարինո։
D դիվիզիոն
Առաջին զամբյուղ – Ադրբեջան, Լիտվա, Ջիբրալթար/Լատվիա, Մալթա/Լյուքսեմբուրգ։
Երկրորդ զամբյուղ – Լիխտենշտեյն, Անդորրա։
Վիճակահանությունը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml



