Ազգերի լիգա. A/B, B/C, C/D դիվիզիոնների փլեյ-օֆֆ-ի վիճակահանության արդյունքները
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը։
Իրենց մրցակիցներին իմացան բոլոր դիվիզիոններում փլեյ-օֆֆ-ի ուղեգիր նվաճած հավաքականները։
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը.
A/B դիվիզիոններ
Թուրքիա – Հունգարիա
Ուկրաինա – Բելգիա
Ավստրիա – Սերբիա
Հունաստան – Շոտլանդիա
B/C դիվիզիոններ
Կոսովո – Իսլանդիա
Բուլղարիա – Իռլանդիա
Սլովակիա – Սլովենիա
C/D դիվիզիոններ
Ջիբրալթար – Լատվիա
Մալթա – Լյուքսեմբուրգ
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ-ն անցումային բյութ է կրելու։ Առաջինը նշված հավաքականներն իրենց դիվիզոնի խմբում գրավել են երկրորդ, իսկ երկրորդը նշվածները` երրորդ տեղը։
Հաղթանակի դեպքում հավաքականները կա՛մ կբարձրանան մյուս լիգա, կա՛մ կպահպանեն դիրքը տվյալ լիգայում։
A/B և B/C լիգաների փլեյ-օֆֆ-ի առաջին հանդիպումները կայանալու են 2025 թ. մարտի 20-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 23-ին։
C/D լիգաների փլեյ-օֆֆ-ի հանդիպումները կկայանան 2026 թ. մարտի 26-ին և 31-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա