Ազարի վնասվածքը լուրջ չէ
Երեկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկ մրցում էր ՊՍԺ-ի դեմ (2։2): Հանդիպման 64-րդ րոպեին Էդեն Ազարը կոճի վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ բելգիացու վնասվածքն այնքան էլ լուրջ չէ։ Բուժհետազոտությունից հետո պարզ է դարձել, որ Ազարը բաց կթողնի մոտ 10 օր։ Սակայն, «Ռեալի» պաշտոնական կայքը նրա ապաքինման վերաբերյալ որևէ հստակ ժամկետ չի նշում։
# Էդեն-Ազար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ