Ազարը հերթական վնասվածքն է ստացել․ հայտնի է, թե երբ նա խաղադաշտ կվերադառնա
Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջեց «Ալավեսին»։
Այդ հանդիպման 28-րդ րոպեին «արքայական» կազմում Էդեն Ազարի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ռոդրիգո Գոյեսը։
Ինչպես հետագայում պարզվեց, բելգիացի ֆուտբոլիստը հերթական վնասվածքն է ստացել։ Նա վնասել է աջ ազդրի մկանները։ Այդ մասին տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը։
«Արքայական» ակումբը ֆուտբոլիստի վերականգնման ժամկետներ չի նշում, սակայն, Marca-ի տեղեկություններով, 29-ամյա վինգերը բաց կթողնի 3 շաբաթ, ինչի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի «Շախտյորի» և «Բորուսիա Մյուխենգլադբախի», ինչպես նաև Լա լիգայի շրջանակում կայանալիք «Սևիլիայի» ու «Ատլետիկո Մադրիդի» դեմ հանդիպումները։
Հավելենք, որ ինչ Էդեն Ազարը տեղափոխվել է «Ռեալ» (խմբ․՝ 2019 թվականի ամռանը) այս վնասվածքն էլ միասին բաց է թողել 274 օր։ Այդ ընթացքում նա իր թիմին չի կարողացել օգնել 41 հանդիպման ընթացքում։
# Ալավես, Էդեն Ազար, Էդեն-Ազար, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ