Ազարը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
Մարտի 25-ին «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը հայտնեց, որ ակումբի վինգեր Էդեն Ազարը կենթարկվի վիրահատության, որի շրջանակում կհեռացվի նրա աջ ոտքի օստեոսինթեզի համար նախատեսված թիթեղը։
Ըստ նախնական տեղեկությունների` բելգիացի ֆուտբոլիստը պետք է բաց թողներ 1 ամիս, սակայն El Chirigutio TV-ի լրագրող Խոսե Լուիս Սանեչսը հաստատում է, որ Էդեն Ազարն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։
Հավելենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբի շարքերը համալրելուց հետո տարբեր վնասվածքների պատճառով բաց է թողել արդեն 500-ից ավելի օր։
Հիշեցնենք, որ Էդեն Ազարը «Ռեալի» շարքերը համալրել է 2019 թ. ամռանը, որի կազմում մինչ օրս անցկացրել է ընդամենը 65 հանդիպում` դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդեն-Ազար, Ռեալ Մադրիդ