Ազար. Իմ գլխավոր քննադատը հենց ես եմ
«Սերուցքայինների» նորեկ Էդեն Ազարը պատմել է իր սպասելքիներ մասին։ «Գիտեմ, որ հանրությունն ինձնից մեծ ակնկալիքներ ունի, այդ սպասելիքներն ունեմ նաեւ ես, չէ՞ որ իմ գլխավոր քննադատը հենց ես եմ։ Մենք հիանալի կազմ ունենք, ամեն օր քրտնաջան աշխատում եմ, որպեսզի օգնեմ թիմին ցանկալի արդյունքների հասնելու գործում։
Հանկարծ չմտածեք, որ մենք թերագնահատում ենք մրցակցին, քանի որ նրանք թոփ առաջնություն չեն ներկայացնում, «Բրյուգեն» բավականին պինդ «կորիզ» է։ Բելգիացու խոսքերն է մեր բերում` UEFA-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում հոկտեմբերի 1-ին երկրորդ տուրի հանդիպումները կանցկացնեն A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։
# Բրյուգե, Էդեն-Ազար, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ