Ագուերոն, հնարավոր է, վերսկսի կարիերան
«Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն, ով 2021 թ. դեկտեմբերին սրտի հետ կապված խնդիրների պատճառով ստիպված էր ավարտել կարիերան, հնարավոր է, շուտով վերադառնա մեծ ֆուտբոլ։
«ՖԻՖԱ-ն ինձ արդեն վերաբերվում է ինչպես լեգենդի, սակայն երեկ ես մտածեցի, որ պատրաստ եմ կրկին դաշտ դուրս գալ։
Բժիշկներն ինձ ասել են, որ 5-6 ամիս չզբաղվեմ ֆուտբոլով, բայց արդեն ցանկանում եմ մարզվել։
Ինձ նույնիսկ զանգահարել են «Ինտեր Մայամիից», սակայն ես մերժել եմ»,- արգենտինացի նախկին հարձակվողի խոսքերը մեջբերում է Calciomercato-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ինտեր-Մայամի, Մանչեսթեր-Սիթի, Սերխիո-Ագուերո, տրանսֆերներ