Ավանեսյանը երկրորդ հաղթանակը տարավ Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարում🎥
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարի երրորդ փուլ։
Չինաստանի մայրաքաղաքում անցկացվող «Մասթերսի» երկրորդ փուլում աշխարհի 47-րդ ռակետը 6-3, 5-7, 6-2 հաշվով առավելության հասավ Կարոլին Դոլհայդի (ԱՄՆ, 98-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևեց 2 ժամ 5 րոժե։
22-ամյա Ավանեսյանը երկրորդ փուլում պետք է մրցեր աշխարհի 13-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի դեմ, սակայն վերջինս որոշել է չմասնակցել Պեկինի մրցաշարին։
1/16 եզրափակիչում հայ թենիսիստուհին մրցելու է Յուլիա Ստարոդուբցևայի (Ուկրաինա, 115-րդ ռակետ) դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# WTA, Էլինա Ավանեսյան, Թենիս, Մասթերս-1000, Պեկին WTA-1000