ԱԱԱ. Ֆլումինենսեն հաղթեց Ալ Ահլիին` դուրս գալով եզրափակիչ 🎥
Սաուդյան Արաբիայում շարունակվում է Աշխարհի ակումբային առաջնությունը։
Լիբերտադորեսի գործող գավաթակիր «Ֆլումինենսեն» (Բրազիլիա) մրցեց Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլիի» (Եգիպտոս) դեմ` առավելության հասնելով 2:0 հաշվով։
Ֆերնանդո Դինիզի թիմի գոլերը խփեցին Ջոն Արիասն ու Ջոն Քենեդին։
Այսպիսով, բրազիլական ակումբը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Մանչեսթեր Սիթի» – «Ուրավա» դիմակայության հաղթողի դեմ։
Վերոնշյալ հաբդիպումը կկայանա դեկտեմբերի 19-ին` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱԱ, Ալ Ահլի Եգիպտոս, Աշխարհի ակումբային առաջնություն, Աշխարհի առաջնություն, Ֆերնանդո Դինիզ, Ֆլումինենսե