ԱԱԱ. «Ռեալը» թրիլերային վերջաբանով խաղում հաղթեց «Բորուսիային»` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

ԱԱԱ. «Ռեալը» թրիլերային վերջաբանով խաղում հաղթեց «Բորուսիային»` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

06/07/2025 - 01:48

Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» մրցեց Բորուսիա «Դորտմունդի» դեմ։

«Արքայական» ակումբը վստահ հանդիպում էր անցկացնում և 20-րդ րոպեից մինչև խաղավերջ հաղթում էր 2:0 հաշվով։

Այդուհանդերձ հանդիպման վերջնամասը թրիլերային ստացվեց. 90+3-րդ րոպեին Մաքսիմիլիան Բայերը մեկ գոլ հետ բերեց, 90+5-ին Կիլիան Մբապեն կրկին վերականգնեց մադրիդյան գրանդի երկու գնդակի առավելությունը, 90+7-րդ րոպեին էլ Սերու Գիրասին աչքի ընկավ 11-մետրանոցից ու նորից կրաճտեց հաշիվը։ «Բորուսիային» ավելին անել չհաջողվեց։

11-մետրանոցի դրվագում «Ռեալից» դաշտից հեռացվեց թիմի նորեկ Դին Հաուսենը։

Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից խաղասկզբում աչքի էին ընկել նաև Գոնսալո Գարսիան ու Ֆրան Գարսիան

Նշենք, որ Գոնսալո Գարսիան մրցաշարում խփեց չորրորդ գոլն ու հավասարվեց մրցաշարի լավագույն ռմբարկուներ Անխել դի Մարիային («Բենֆիկա») և Մարկոս Լեոնարդոյին («Ալ Հիլալ»)։ Մադրիդյան գրանդի 21-ամյա գլխավորեց ցուցակը կատարած մեկ ասիստի շնորհիվ։

Սերու Գիրասին նույնպես իր չորրորդ գոլն է խփել մրցաշարում։

Այսպիսով, «Ռեալը» հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 9-ին կմրցի ՊՍԺ-ի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Հանդիպման մյուս գոլերը` քիչ անց։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023