ԱԱԱ. ՊՍԺ-ն շարունակում է հիացնել` ջախջախելով «Ատլետիկոյին» 🎥
Աշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։
Փասադենայի «Ռոզ Բոուլ» ստադիոնում կայացած խաղում փարիզյան գրանդը հանդիպման մեծ մասում խաղային լուրջ առավելություն ուներ` ջախջախելով 4:0 հաշվով։
Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում մեկական գոլ խփեցին Ֆաբիան Ռուիսը, Վիտինիան, Սենի Մայուլուն ու Լի Կան Ինը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից երկու ասիստ կատարեց Խվիչա Կվարացխելիան։
B խմբի մյուս խաղում հունիսի 16-ին` Երևանի ժամանակով 6:00-ից, կմրցեն բրազիլական «Բոտաֆոգոն» ու ամերիկյան «Սիեթլ Սաունդերսը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից